Իսպանիան չի պատրաստվում մասնակցել Հորմուզի նեղուցում որևէ ռազմական գործողության: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտարարել է Իսպանիայի արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Ալբարեսը։
Նրա կարծիքով՝ «Հորմուզը պետք է կրկին դառնա ազատ, անվտանգ և անվճար» տարանցիկ ուղի ցանկացած երկրից ցանկացած նավի համար՝ առանց խտրականության։ «Մենք չենք մասնակցի Հորմուզում ոչ մի կարգի ռազմական գործողության», – վստահեցրել է դիվանագետը RNE ռադիոկայանին տված հարցազրույցում։
Նախարարը կրկին արտահայտվել է Իսրայելի հետ ԵՄ ասոցացման շուրջ համաձայնագրի դադարեցման օգտին։ «Եվրամիությունը կարող է միայն փոխգործակցել այն երկրների հետ, որոնք ժողովրդավար են և հարգում են մարդու հիմնարար իրավունքները», – հավելել է Ալբարեսը։









