Foto

ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջորդ փուլին մասնակցելու վերաբերյալ որոշում դեռ չի կայացվել․ Իրանի ԱԳՆ

Իրանը դեռևս որոշում չի կայացրել՝ մասնակցելու՞ է Միացյալ Նահանգների հետ բանակցությունների հաջորդ փուլին, թե՞ ոչ։

Ըստ ԱՊԱ-ի, այս մասին այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։

Նա նշել է, որ բանակցությունների հաջորդ փուլի համար որևէ կոնկրետ ծրագիր չկա, և դեռևս որևէ որոշում չի կայացվել։