Foto

ՀՊԼ. Արարատը խաղի վերջնամասում խփած գոլի շնորհիվ հաղթեց Փյունիկին

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրը մեկնարկել է բավականին անսպասելի արդյունքով։

Տուրի բացման խաղում «Արարատը» սեփական հարկի տակ ուժերն է չափել «Փյունիկի» հետ և կարողացել դրամատիկ պայքարում առավելության հասնել մրցակցի նկատմամբ։

​Հանդիպման հիմնական ժամանակում կողմերին այդպես էլ չի հաջողվել գրավել դարպասները, սակայն մրցավարի կողմից ավելացված 4-րդ րոպեին Կալիֆալա Դումբիան խփել է խաղի միակ ու հաղթական գնդակը՝ ապահովելով տանտերերի անակնկալ հաջողությունը։

​Չնայած այս կարևոր հաղթանակին՝ «Արարատն» իր ակտիվում ունի 9 միավոր և շարունակում է եզրափակել մրցաշարային աղյուսակը (10-րդ տեղ)։ «Փյունիկը» մնում է 41 միավորով և պահպանում է 3-րդ հորիզոնականը։