Foto

Արտակարգ դեպք՝ Երևանում․ ծառի ճյուղը պոկվել և ընկել է կայանված «Opel»-ի վրա

Այսօր՝ ապրիլի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։10-ի սահմաններում Նալբանդյան փողոցում՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մոտ հաստաբուն ծառի ճյուղը պոկվել է ընկել կայանված «Opel» մակնիշի ավտոմեքենայի վրա, ինչպես նաև մասամբ փակել հետիոտնի համար նախատեսված մայթը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են վնասված «Opel»-ի վարորդի և սեփականատիրոջ ինքնությունը։