Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր երկիրը կոշտ դիրքորոշում ունի Իրանի հետ բանակցություններում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին ԱՄՆ նախագահը նշել է Սպիտակ տանը տեղի ունեցած միջոցառման ընթացքում:
«Մենք խոսում ենք նրանց հետ և կոշտ դիրքորոշում ենք պահում: Մեր մարդկանցից շատերն են սպանվել»,- նշել է Թրամփը:
ԱՄՆ նախագահը հավելել է, որ ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր, Իրանն այժմ ավելի սիրալիր է դարձել:









