Foto

Ակունք գյուղում հրդեհ է բռնկվել

Ապրիլի 18-ին, ժամը 13։43-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղի Ն. Հովհաննիսյան փողոցում գտնվող անասնագոմերից մեկի մոտակայքում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է անասնագոմում և հարակից խորդանոցում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։39-ին, մարվել՝ 15։25-ին։ Այրվել են 40 քմ խորդանոցը և անասնագոմի տանիքից մոտ 10 քմ փայտե կառուցատարրեր։