Իրանը հայտարարել է իր օդային տարածքի մասնակի բացելու մասին՝ պատերազմի պատճառով յոթ շաբաթ տևած դադարից հետո, հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով պետական լրատվամիջոցներին:
Պետական IRAN-ի փոխանցմամբ՝ Քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունը հայտարարել է, որ Իրանի արևելյան հատվածով անցնող օդային ուղիները վերաբացվել են առավոտյան ժամը 7-ին: Նշվում է, որ երկրի օդանավակայաններում թռիչքները աստիճանաբար կվերսկսվեն, բայց ժամկետ չի նշվել։
Իրանի օդային տարածքը փակ էր այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին սկսեցին հարվածել Իրանին:









