Foto

ՀՀ ԱԳՆ-ին 40 մլն դրամ կտրվի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի կազմակերպման համար

ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 40 մլն 40 հազար դրամ կհատկացվի ՀՀ արտաքին գործերի նախարարությանը` Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման և անցկացման ընթացքում հեռահաղորդակցության միջոցներ և անհրաժեշտ սարքավորումներ ձեռք բերելու համար

Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։

Եվրոպական գագաթնաժողովի անցկացման համար հաղթող է ճանաչվել Սեդրակյանի որդու ընկերությունը
Կառավարությունից նշել են, որ հաշվի առնելով վերոնշյալ ապրանքների հրատապ ձեռքբերման անհրաժեշտությունը` նախատեսվել է գնումն իրականացնել մեկ անձից գնման ընթացակարգով: ԱԳՆ–ից հայտնել են, որ սարքերն անհրաժեշտ է մատակարարել մինչև 2026 թվականի ապրիլի 20–ը։

Այդ սարքավորումները ձեռք բերելու համար ԱԳՆ–ն հարցում է ուղարկել 4 կազմակերպությունների, որոնցից հարցմանն արձագանքել են «ՀԵՆՄԱՐՔՈՄ» և «Տոպազ-95» ՍՊ ընկերությունները:

Հավելենք, որ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը Երևանում կանցկացվի մայիսի 4–ին։ ՀՀ կառավարության որոշմամբ օրը ոչ աշխատանքային է։