Չինաստանի իշխանությունները պահանջում են վերականգնել բնականոն նավագնացությունը Հորմուզի նեղուցում և անպատասխանատու քայլ են համարում Միացյալ Նահանգների կողմից դրա շրջափակումը։ Այս մասին հայտարարել է ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գո Ցզյակունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Այն պայմաններում, երբ շահագրգիռ կողմերն արդեն հասել են ժամանակավոր հրադադարի մասին պայմանավորվածության, ԱՄՆ-ի կողմից ռազմական ներկայության ուժեղացումը և նպատակաուղղված շրջափակող գործողությունների իրականացումը միայն կհանգեցնեն հակասությունների սրմանը և լարվածության մեծացմանը:
Չինաստանը պնդում է, որպեսզի կողմերից յուրաքանչյուրը խստորեն պահպանի հրադադարի մասին պայմանավորվածությունները՝ կենտրոնանալով երկխոսության և խաղաղ բանակցությունների վրա, որպեսզի հնարավորինս շուտ վերականգնվի բնականոն նավագնացությունը նեղուցում»,- ճեպազրույցի ժամանակ ընդգծել է նա։
Ինչպես հստակեցրել է չինացի դիվանագետը, Միացյալ Նահանգների կողմից Հորմուզի նեղուցի շրջափակումը վտանգավոր և անպատասխանատու գործողություն է։









