Իրանը պատրաստ է բանակցություններ վարել Միացյալ Նահանգների հետ, սակայն իրավական նորմերի շրջանակներում։ Այս մասին իր տելեգրամյան ալիքում հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը:
«Իրանի Իսլամական Հանրապետությունը դիվանագիտությունը համարում է վեճերի լուծման առավել նախընտրելի ուղի և, պահպանելով ազգային արժանապատվությունն ու հեղինակությունը, հայտնում է իր պատրաստակամությունը բանակցությունների համար՝ իրավական նորմերի շրջանակներում»,- հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցի ընթացքում։









