Foto

Իսպանիան վերաբացել է դեսպանատունը Թեհրանում

ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարից հետո Իսպանիան վերաբացել է իր դեսպանատունը Թեհրանում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է Իրանում Իսպանիայի դեսպանատունը։

«Մենք վերադառնում ենք Թեհրան։ Իրանում Իսպանիայի դեսպանատունը հրադադարից հետո վերաբացվեց։ Դեսպան Անտոնիո Սանչես-Բենեդիտո Գասպարը, դիվանագիտական ​​​​թիմի և տեղական անձնակազմի հետ միասին, վերադառնում է աշխատանքի՝ խաղաղությունը խթանելու մտադրությամբ», – ասվում է դեսպանատան հայտարարության մեջ։

Իսպանիայի դեսպանատունը Թեհրանից տարհանվել էր մարտի 7-ին՝ ռմբակոծությունների պատճառով։