Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունները Իսլամաբադում կմեկնարկեն 15:00-ից հետո, հաղորդում է Al Hadath հեռուստաալիքը՝ հղում անելով աղբյուրներին։
Դրանից առաջ կկայանա իրանական պատվիրակության հանդիպումը Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ, հայտնում է Tasnim գործակալությունը։
Ինչպես հաղորդում են ԶԼՄ-ները, իրանական պատվիրակությունը պատրաստ է բանակցությունների ցանկացած զարգացման, այդ թվում՝ հնարավոր արդյունքի բացակայությանը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ը ընդունել է Իրանի նախնական պահանջները։ Դրանց թվում Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ-Բաղեր Ղալիբաֆը նշել էր հրադադարի հաստատումը Լիբանանում և իրանական ակտիվների ապասառեցումը։
The Washington Post-ը հայտնել է, որ ԱՄՆ պատվիրակությունը, իր հերթին, կպահանջի Իրանից ազատ արձակել գերի ընկած ամերիկացի քաղաքացիներին։ Կալանավորված ամերիկացիների իրավունքները պաշտպանող կազմակերպությունների գնահատմամբ՝ գերության մեջ գտնվում է առնվազն վեց մարդ։
ԱՄՆ պատվիրակությունը, ներառյալ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, այսօր առավոտյան ժամանել են Պակիստան։









