Foto

Ցավակցում եմ Փաշինյանի ՇԱՌասյանը զոհ դարձած քաղաքացու ընտանիքին ու հարազատներին․ Վարդանյան

ՀՅԴ ՀԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը անդրադարձել է Փաշինյանին ուղեկցող ոստիկանության գվարդիայի մեքենայի մասնակցությամբ այսօրվա վթարին․

«Փաշինյանի տեղաշարժն իսկապես վերածվել է հանրային անվտանգության հարցի, դրա համար երևի անհրաժեշտ է մշակել ուղեցույց՝ նման իրավիճակներից հնարավորինս խուսափելու համար։

ՈՒՂԵՑՈՒՅՑ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ. Ինչպե՞ս ողջ մնալ «Ժողովրդավարության Բաստիոնում»

Հաշվի առնելով վերջին շրջանում շրջիկ խմբի անկանխատեսելի զբոսանքները՝ ներկայացնում ենք անվտանգության կանոնների հատուկ փաթեթ՝ բանտից և հիվանդանոցից խուսափելու համար։

Պահպանե՛ք հեռավորություն

Տեսա՞ք Փաշինյանին ու իրեն ուղեկցող «թափառող խմբին»՝ մի՛ մոտեցեք։ Հիշե՛ք, նրա հետ խոսակցությունը կարող է ավարտվել կա՛մ բանտում, կա՛մ հիվանդանոցում։ Նրա «սերը» թանկ հաճույք է, որի դիմաց վճարելու եք դուք։ Մի՛ շփվեք, հարցեր մի՛ տվեք. հիշե՛ք, նա «սիրում է» բոլորիդ, բայց այդ սերը հաճախ ավարտվում է քրեական գործերով։

Երթուղու կտրուկ փոփոխություն

Եթե հեռվում նկատում եք կասկածելի աշխուժություն, անմիջապես փոխե՛ք ձեր ճանապարհը։ Ավելի լավ է մի քանի կիլոմետր ավել քայլել, քան մահանալ կամ դատվել։ Գնացեք հակառակ ուղղությամբ. դա անվտանգության հարց է։

Անտեսե՛ք

Եթե ճակատագրի հեգնանքով հայտնվել եք նույն տարածքում ու հեռանալու տեղ չկա, կիրառե՛ք «չտեսնելու» արվեստը։ Նայե՛ք երկնքին, հաշվե՛ք ծառերի տերևները կամ ձևացրեք, թե շատ կարևոր հեռախոսազանգի եք պատասխանում։ Այս հնարքը կարող է կյանքեր փրկել։

Փրկե՛ք երեխաներին

Սա կատակ չէ. երեխաներին կտրականապես հեռու պահեք այդ տեսարաններից։ Դա նրանց կազատի տրավմաներից։

Խուսափե՛ք ՇԱՌասյունից

Հատկապես խուսափեք Փաշինյանի մահաբեր ՇԱՌասյունից, այդ ՇԱՌասյունը արդեն խլել է հղի կնոջ կյանք, պատճառ է դարձել մեկ այլ քաղաքացու մահվան ու անընդհատ վտանգում է հասարակական կարգը։ Հեռվից ՇԱՌասյունը նկատելու դեպքում փոխեք ձեր երթուղին»։