«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Սամվել Կարապետյանի գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկել է Հակակոռուպցիոն դատարան։
Գործը մակագրվել է դատավոր Վահե Դոլմազյանին:
Առաջին դատական նիստը տեղի կունենա ապրիլի 15-ին, ժամը 10։30-ին։
Հիշեցնենք, որ գործարարը կալանավորվել է 2025թ.–ի հունիսին՝ ի պաշտպանություն եկեղեցու արված հայտարարությունից հետո։ Դեկտեմբերին Կարապետյանի խափանման միջոցը փոխվել է եւ կիրառվել է տնային կալանք։









