Foto

Թեհրանում վերսկսվել է Իսպանիայի դեսպանատան աշխատանքը

Իսպանիայի ԱԳ նախարար Խոսե Մանուել Ալբարեսը ցուցում է տվել Թեհրանում թագավորության դեսպանին վերադառնալ Իրանի մայրաքաղաք և վերաբացել իսպանական դիվանագիտական ներկայացուցչությունը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Ես հանձնարարել եմ Թեհրանում մեր դեսպանին վերադառնալ, կրկին ստանձնել դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարումը և վերաբացել Իսպանիայի դեսպանատունը Թեհրանում»,- լրագրողներին ասել է ԱԳ նախարարը։

Հիշեցնենք, որ Թեհրանում Իսպանիայի դեսպանատան աշխատակիցները Իրանից տարհանվել էին մարտի 7-ին։