Foto

Համբարձում Մաթևոսյանի ինքնազգացողությունը լավ է․ բուժզննում է անցել

ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանի ինքնազգացողությունը լավ է։

Նախարարի մամուլի քարտուղար Անի Հակոբյանը հայտարարություն է տարածել՝ նշելով․

«Նախարար Համբարձում Մաթևոսյանի ինքնազգացողությունը լավ է։ Կառավարության նիստից հետո նա անցել է համապատասխան բուժզննում և կստանա համապատասխան բուժում՝ ըստ անհրաժեշտության։

Շնորհակալություն ձեր ցուցաբերած ուշադրության համար»։