Foto

Հարկատուները՝ Իշխան Զաքարյանի բիզնեսի համաֆինանսավորող․ «Ազատություն»

Հայաստանի կառավարությունը մտադիր է 5 տարի շարունակ իր վրա վերցնել պատգամավոր Իշխան Զաքարյանի հասարակական կազմակերպության ներդրումային ծրագրով նախատեսված կառուցապատման տարեկան վճարը. այդ գումարը կկազմի ավելի քան 165 միլիոն դրամ։ Որոշումն ընդունվեց այսօր կառավարության նիստում, գրում է «Ազատություն»-ը։

Զաքարյանը մտադիր է սպորտային ավան կառուցել Ջրվեժում՝ հենց անտառպարկում։ Դրա համար տարածքը կառավարությունը տրամադրել էր անցած տարի՝ արագացված կարգով։ Հիմա էլ գործադիրը որոշեց մուծել իր իսկ տրամադրած տարածքի կառուցապատման վճարը՝ ազատելով Զաքարյանին ներդրումային ծրագրի որոշակի ֆինանսական բեռից։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։