Foto

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ

Ապրիլի 9-ին ընդունել եմ Ավստրիայի խորհրդարանի Ավստրիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Մարտինա ֆոն Քյունսբերգ-Սարրեի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին գրում է Անվտանգության խորհուրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Ողջունել եմ պատվիրակության այցը Հայաստան և կարևորել բարձրաստիճան փոխայցերի իրականացումը՝ հատկապես հաշվի առնելով վերջին շրջանում երկկողմ հարաբերություններում արձանագրվող կայուն զարգացման դրական դինամիկան։
Քննարկել ենք Հայաստան-Ավստրիա բազմաոլորտ համագործակցությանը վերաբերող հարցեր:
Զրուցակիցներիս հետ նաև մտքեր ենք փոխանակել Հայաստան-ԵՄ գործընկերության զարգացման, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումների, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության իրավիճակի շուրջ։