Առաջինը մանկավարժների համար ատեստացիայի համակարգի փոփոխությունն է, նախարարությունը կունենա վերապատրաստման թիմ, որ բոլոր ուսուցիչների համար անվճար վերապատրաստում կանցկացնի և կպատրաստի ատեստացիային, նաև կհրապարակվի գրականությունը։ Պարգևավճարներ կսահմանվի այն ուսուցիչների համար, որոնց աշակերտները գրանցել են հատկանշական հաջողություններ։ Այս մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը՝ խոսելով այն մասին, թե ինչ է նախատեսվում մանկավարժների համար ուժեղ Հայաստանում։









