Լիբանանը չի ներառվել հրադադարի համաձայնագրում, հայտարարել է Թրամփը։
«Հեզբոլլահի պատճառով մենք Լիբանանը չներառեցինք հրադադարի համաձայնագրում, և Իրանը գիտի դա»,-ասել է ԱՄՆ նախագահը՝ PBS-ի եթերում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Լիբանանի վրա Իսրայելի հարվածների հետևանքով Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը։









