ԵԱՏՄ-ում կպարզեցվի մեծաչափ և ծանրաբեռն բեռնատարների անցման համար հատուկ թույլտվությունների տրամադրումը։
Այժմ երկրներին խորհուրդ է տրվում թույլտվությունները տրամադրել մեկ օրվա ընթացքում, իսկ երթուղու համաձայնեցման անհրաժեշտության դեպքում՝ մինչև 10 աշխատանքային օրում, իսկ արտակարգ իրավիճակներում՝ 3 ժամվա ընթացքում։
ԵՏՀ մամուլի ծառայությունից հայտնել են, որ փաստաթղթի գործողության ժամկետը չի գերազանցի 135 օրացուցային օրը։
«Առաջարկությունների իրականացումը կնվազեցնի ծախսերը և կվերացնի ԵԱՏՄ ներքին շուկայում առկա խոչընդոտների ցանկում ընդգրկված սահմանափակումը», — հայտարարել է հանձնաժողովի էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Արզիբեկ Կոժոշևը։









