Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը Telegram-ում հայտարարել է, որ իր կնոջը՝ Լիզա Մորյակին, ընտրել է Լև Տոլստոյի «Պատերազմ և խաղաղություն» էպիկական վեպի էկրանավորման համար։
«Լիզա Մորյակի կողմից Հելեն Կուրագինայի մարմնավորումը պարզապես դերասանական ընտրություն չէ։ Դա մեր դատողությունն է։ Փորձ՝ դասականին նայելու նոր, գուցե անսպասելի տեսանկյունից։ Ի վերջո, ինչպես գրել է ինքը՝ Լև Տոլստոյը. «Չկա մեծություն, որտեղ չկա պարզություն, բարություն և ճշմարտություն»։
Մենք կփորձենք հասկանալ, թե ինչ է մնում մարդու մեջ, երբ այս երեք սյուները՝ պարզությունը, բարությունը և ճշմարտությունը, բացակայում են։ Եվ ինչ է դրանից բխում», – նշել է ռեժիսորը։
Անդրեասյանը Կուրագինային բնութագրել է որպես ստրատեգ, որի աշխարհը «սոցիալական ֆիզիկա» է, որտեղ յուրաքանչյուր քայլ հաշվարկված է, իսկ զգացմունքները՝ համարվում են արժույթ։
Ռեժիսորի խոսքով, դերասանուհին կմարմնավորի այն դատարկությունը, որը թաքցնում է սառը և վերլուծական միտքը։ Ռեժիսորը ցանկանում է Կուրագինային պատկերել ոչ թե որպես հակահերոսուհի՝ համեմատած Նատաշա Ռոստովայի հետ, այլ որպես դարաշրջանի բացարձակ, ամբողջական երևույթ։









