Foto

Երբ խանութից բան եք առնում՝ ՀԴՄ կտրոն վերցրեք, դա երաշխիք է, որ դպրոց էլ կլինի, խաղահրապարակ էլ, ճանապարհ էլ, լուսավորություն էլ. Նիկոլ Փաշինյան

Երբ խանութից բան եք առնում՝ ՀԴՄ կտրոն վերցրեք, դա երաշխիք է, որ դպրոց էլ կլինի, խաղահրապարակ էլ: Այս մասին Աբովյան համայնքի Բալահովիտ բնակավայրում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Բոլոր հարցերն էլ կլուծվեն, միայն 1 պայման կա, չգիտեմ, թե ձեզնից ով է տնտեսվարող, ով՝ ոչ, բայց հաստատ բոլորդ էլ խանութից ինչ-որ բան առնում եք, երբ խանութից բան եք առնում՝ ՀԴՄ կտրոն վերցրեք, դա երաշխիք է, որ դպրոց էլ կլինի, խաղահրապարակ էլ, ճանապարհ էլ, լուսավորություն էլ:

Բոլոր խնդիրները, որոնք չլուծված են, պատճառն այն է, որ ինձնից սկսած՝ բոլորս, ՀԴՄ չենք վերցրել»,- նշել է նա: