ԵԱՏՄ հանձնաժողովի ներկայացուցիչները մասնակցել են Եվրասիական տրանսպորտային կապերի №1 երկաթուղային երթուղու կառավարման համակարգող կոմիտեի առաջին ընդլայնված նիստին:
Այս երթուղին համարվում է հիմնական երկաթուղային ուղղությունը Արևելյան Ասիայի և Եվրոպայի միջև առևտրատնտեսական հարաբերությունների շրջանակում։
Միջոցառման ընթացքում ԵԱՏՄ հանձնաժողովի տրանսպորտի և ենթակառուցվածքների դեպարտամենտի փոխտնօրեն Լեոնիդ Սոկոլովը ներկայացրել է ԵԱՏՄ երկրների աշխատանքը՝ եվրասիական տրանսպորտային միջանցքների և անցակետերի համակարգված զարգացման ուղղությամբ։
Այս աշխատանքը հատուկ կարևորություն ունի «Հյուսիս–Հարավ» և «Արևելք–Արևմուտք» ուղղություններով միջազգային տրանսպորտային միջանցքների ակտիվ զարգացման, ինչպես նաև Եվրասիական տրանսպորտային կապերի №1 երկաթուղային երթուղու համատեքստում։
Եվրասիական տրանսպորտային կապ №1-ը, որը հայտնի է որպես Տրանսսիբ, հանդիսանում է առանցքային և ամենաերկար երկաթուղային մայրուղին, որը միավորում է ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի անդամ երկրները։









