Foto

Արարա՛տ Միրզոյան, կարող ես Կոնջորանին էլ կանչես` մեր ժողովրդին բացատրեք՝ էդ ո՞նց է հնարավոր, որ ժողովուրդն էլ լավ տներ ունենա, լավ հագնվի, լավ ապրի. Ալիկ Ալեքսանյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալիկ Ալեքսանյանը կրկին անդրադարձել է Արարատ Միրզոյանին՝ տեսաուղերձում նշելով. «Արարա՛տ Միրզոյա՞ն, էդ ժողովրդի հաշվին կուտակածդ հարստությունը, կառուցածդ դղյակները, 5000 դոլարանոց ժիլետը, մտածում ես կատակի տաս, անցնի ու գնա՞։ Մի քանի տարի առաջ ապառիկով հեռուստացույց չէիր կարում առնես, հլը տես հիմա ինչե՜ր ունես։

Եթե տենց լավ գիտեք ձևերը, կարող ես Կոնջորանին էլ կանչես, մեր ժողովրդին բացատրեք՝ էդ ո՞նց է հնարավոր, որ ժողովուրդը լավ տներ ունենա, լավ հագնվի, լավ ապրի, էդ խի մենակ նախարարնե՞րը պիտի տենց կարողանան անեն։ Մեկ էլ մի բան՝ եկեք դուք ընդհանրապես կատակ մի արեք, մեր ժողովուրդը ձեր կատակների արդյունքը մարմնի վրա ցավով զգացել է։

Տեղակալդ չէ՞ր, որ 2019 թ․-ին Շուշիից կատակով նկար էր գցել, թե ամերիկացի գործընկերներին բերել ենք այս հողերը ցույց տանք, որ հանձնենք։ Եթե կարող ես՝ զբաղվի արտաքին քաղաքականությամբ այս 2 ամիսը, որ Ազգային ժողովի նախագահն էլ չվեր կենա, ասի՝ Ադրբեջանն է Հայաստանի երաշխավորը, մեկ էլ՝ հերիք է ժողովրդի հաշվին հարստություն դիզեք»։