ՀՀԿ-ի մարդկային ռեսուրսը ու կազմակերպչական ունակությունները ներդրվելու են ընտրություններում, թույլ չենք տա, որ ընտրությունները Փաշինյանի խնջույքը դառնան։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
«Փաշինյանն իր իրական դեմքն է ցույց տալիս քարոզարշավ անելիս, ինչքան շատ քարոզարշավ անի, այնքան լավ, թող քաղաքացիները տեսնեն։ Պատարագը պղծեց, սադրեց երեխային, բերդում փակեց, մետրոյում, փողոցում շառ է ման գալիս, մարդիկ պետք է զգույշ լինեն, որ իրենց չկպնի։ Նրա համար միայն հունիսի 7 կա, ինչ պետք լինի, կանի, մենակ վերընտրվի։ Նա գտածո է Ադրբեջանի համար, օգտագործում են նրան, պետք է մարդ, որ մեր դիրքերից բանակցի և հաստատի խաղաղություն», – մեկնաբանեց Մամիջանյանը։
Պատգամավորի խոսքով, իրենց կուսակցությունը շարունակում է կարևորել իմպիչմենտի գործընթացը և փողոցային պայքարը, քանի որ այն կարևորագոյն գործիք է սահմանափակելու Փաշինյանի ախորժակը։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։









