«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը տեղեկացնում է, որ նոր գազասպառման համակարգերի միացմամբ պայմանավորված ՝ապրիլի 8-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 11:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Նարեկացու 5-րդ փողոցի, Նարեկացու փողոցի թիվ 43 և 47 բազմաբնակարան շենքերի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների, ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն՝ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ բնակավայրի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները։









