Մարտի 30-ից ապրիլի 5-ը ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 469 դեպք, որից 172-ը՝ արտակարգ:
Մասնավորապես՝ հրդեհի՝ 103, փլուզման, զինամթերքի հայտնաբերման, կեղծ ահազանգի, թունավորման՝ 4-ական, քարաթափման՝ 8, ուժեղ քամու՝ 2, պայթյունի, մերկասառույցի, տեղատարափ անձրևի, երկրաշարժի, ջրահեղձման, օձի նկատման, որոնողափրկարարական՝ 1-ական, ինքնասպանության փորձի՝ 5, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 42, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 127, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 26, հրդեհի կեղծ կանչի՝ 21, 112 այլ դեպքեր:
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 75 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 110 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 75 տրանսպորտային միջոց:
Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 74, զոհվել՝ 8 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 2 մարդ:









