Իսրայելի դատախազությունը մեղադրական եզրակացություն է ներկայացրել 23-ամյա Ալի Ջաբերի դեմ՝ նրան մեղադրելով իրանական հետախուզության անունից գործող օտարերկրյա գործակալի հետ կապ պահպանելու և Իրանին պիտանի տեղեկություններ փոխանցելու մեջ։ Այս մասին հայտնում է The Jerusalem Post-ը։
Մեղադրող կողմը նաև հայտարարել է, որ մեղավոր ճանաչվելու դեպքում կարող է ազատազրկում պահանջել:
Ըստ մեղադրական եզրակացության՝ հունվարին Ջաբերը կապ է հաստատել Telegram-ի մի օգտատիրոջ հետ, որը նրան վճարովի առաջադրանք է առաջարկել 80 դոլարի դիմաց։
Առաջին հանձնարարությունը եղել է Էյլաթի կենտրոնական ավտոկայանի մոտակա օղակաձև խաչմերուկը լուսանկարելը:
Նրանից նաև խնդրել են լուսանկարել Իսրայելի հարավում գտնվող «Օվդա» ավիաբազան, «Երկաթե գմբեթ» համակարգի տեղակայման վայրն ու զորանոցները:









