Foto

Պակիստանը, Թուրքիան և Եգիպտոսը կարևոր դեր են խաղում Մերձավոր Արևելքում հակամարտության կարգավորման գործում. Շարիֆ

Պակիստանը, Թուրքիան և Եգիպտոսը կարևոր դեր են խաղում ԱՄՆ-ին և Իրանին հաշտության բանակցությունների մեջ ներգրավելու գործում: 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտարարել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը։ 

«Թուրքիան և Եգիպտոսը Պակիստանի հետ համատեղ ձգտում են հասնել խաղաղության և կայունության Մերձավոր Արևելքում, և մենք երախտապարտ ենք այդ երկրներին՝ կարգավորման հասնելու մեր անկեղծ ջանքերի նկատմամբ վստահության համար»,-գրել է Պակիստանի վարչապետը X-ի իր միկրոբլոգում։

Շարիֆը շնորհակալություն է հայտնել Թուրքիայի, Եգիպտոսի, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարներին մարտի 29-ին Իսլամաբադում պակիստանյան կողմի հետ միասին կայացած քառակողմ հանդիպմանը մասնակցելու համար, որը նվիրված էր Իրանի, Իսրայելի և Միացյալ Նահանգների միջև զինված հակամարտության լիցքաթափմանը։

Իսլամաբադում քառակողմ բանակցությունների մասնակիցները քննարկել են պատերազմի ավարտի ուղիները և  Վաշինգտոնի և Թեհրանի միջև շփումների մանրամասները՝ նրանց հաշտության բանակցությունների նախապատրաստելու ֆոնին։

Ինչպես հանդիպման արդյունքների վերաբերյալ հայտարարել է  Պակիստանի արտաքին գործերի նախարար Իսհակ Դարը,  Իսլամաբադը կաջակցի Թեհրանի և Վաշինգտոնի միջև բովանդակալից բանակցություններին՝ Մերձավոր Արևելքում համապարփակ և հաստատուն կարգավորման նպատակով։ Արտաքին գործերի նախարարը հաստատել, որ շուտով կայցելի Չինաստան՝ քննարկելու իրանա-ամերիկյան առաջիկա բանակցությունները