Միացյալ Նահանգները հարվածներ է հասցրել Իրանի 13 000 թիրախի, Վաշինգտոնին մնացել է խոցել մոտ 3000 թիրախ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը The Financial Times թերթում հրապարակված հարցազրույցում:
«Մեզ մնացել է մոտ 3000 թիրախ: Մենք ռմբակոծել ենք 13 000 թիրախ, և կա դեռևս մի քանի հազար», - ասել է Սպիտակ տան ղեկավարը:
ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին ռազմական գործողություն են սկսել Իրանի դեմ։ Սպիտակ տունը հարձակումը հիմնավորել է Իրանի կողմից ենթադրյալ հրթիռային և միջուկային սպառնալիքներով։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է լայնածավալ պատասխան գործողության մասին՝ հարվածելով Իսրայելին, ինչպես նաև ԱՄՆ ռազմական օբյեկտներին Բահրեյնում, Հորդանանում, Իրաքում, Կատարում, Քուվեյթում, ԱՄԷ-ում և Սաուդյան Արաբիայում:









