Մարտի 29-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, արդեն երկրորդ անգամ անցկացվեց Հայկական ազգային երաժշտական ակադեմիայի «Խազեր» մրցանակաբաշխությունը։ Այս տարի այն աչքի ընկավ սկանդալային բոյկոտներով, բայց մրցանակակիրների շարքում նաև բոյկոտողներն էին։ Կազմակերպիչները և հայտնիները բեմում որոշակի հումորով անդրադարձ ունեցան մրցանակաբաշխության շուրջ այս տարվա եռուզեռին։

Իսկ ռեժիսոր Հրաչ Քեշիշյանը, պատասխանելով այն հարցին, թե ինչով կարող էր պայմանավորված լինել ոմանց բոյկոտը, նշեց․
«Անկեղծ չգիտեմ, այսօր տոն է, հիանալի միջոցառում, երբեք ոչինչ չի կարող ընկճել աշծատող մարդուն, այն մարդկանց, ովքեր ունեն նպատակ և ազնվորեն ստեղծում են լավ բան»։

«Տարվա հայտնություն» ճանաչվեց Սիմոնն, ով կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում՝ Paloma Rumba երգով: «Խազեր»-ի հատուկ մրցանակի արժանացավ Հովհհաննես Չեքիջյանը: 
Մրցանակաբաշխության հաղորդավարներն էին Ներսես Ավետիսյանը, Նազենի Հովհաննիսյանը, Ավետ Բարսեղյանը և Արփի Գաբրիելյանը։

Ստորև ներկայացնում ենք բոլոր անվանակարգերի հաղթողներին։
- Տարվա հայտնություն՝ Սիմոն
- Լավագույն հեղինակ կատարող՝ Սոնա Ումրոյան։
- Լավագույն գործիքավորում (ոչ դասական)՝ Կարեն-Սևակ պրոդաքշն, «Սիրտ»/Սիրուշո
- Լավագույն դասական նախագիծ՝ Սիմֆոնիկ Հայկո`«Բաց երկնքի տակ»
- Լավագույն կոմպոզիտոր՝ Մարտին Ուլիխանյան
- Լավագույն դասական երգիչ՝ Արսեն Սողոմոնյան
- Լավագույն դասական երգչուհի՝ Ջուլիանա Գրիգորյան
- Լավագույն հիփ հոփ և R&B արտիստ կամ խումբ՝ Միշո
- Լավագույն արտիստ քաղաքային ֆոլկ ժանրում՝ Տաթև Ասատրյան
- Լավագույն ռոք արտիստ կամ խումբ՝ Nemra
- Լավագույն ազգային/ժողովրդական արտիստ կամ խումբ՝ Կարեն-Սևակ բենդ
- Լավագույն ջազ արտիստ կամ խումբ՝ Խաչիկ Սահակյան
- Լավագույն երաժշտական նախագիծ և բեմադրություն՝ «Էպոս Սասունցի Դավիթ»
- Լավագույն տեսահոլովակ՝ «Վարդավառը գալիս է»/Սոնա Ռուբենյան, ռեժիսոր՝ Արթուր Մանուկյան
- Լավագույն փոփ երգչուհի` Իվետա Մուկուչյան
- Լավագույն փոփ երգիչ՝ Արամ Mp3
- Տարվա լավագույն երգ`«Ճանապարհեցիր ինձ տուն»/Սոնա Ռուբենյան
- Լավագույն ալբոմ՝ Բրյունետ՝ «Love Reversed»
- «Խազեր»-ի հատուկ մրցանակի արժանացավ Հովհհաննես Չեքիջյանը











