Foto

Արտակարգ դեպք՝ Գեղարքունիքում, սարից ձորը գլnրված անoգնական կնnջ են հայտնաբերել ու տեղափոխել հիվանդանոց. Shamshyan

Այսօր՝ մարտի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 13:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ճամբարակի բաժնում օպերատւվ տեղեկություններ են ստացվել, որ Ճամբարակ խոշորացված համայնքի Մարտունի բնակավայրի «Ջաղի ձոր» կոչվող տարածքում կինը սարից գլորվել ու հայտնվել է ձորում, և նրան դուրս բերելու համար օգնություն է անհրաժեշտ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Ճամբարակի համայնքային ոստիկանները, Ճամբարակի հրշեջ-փրկարարներն ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները, «Ճամբարակ» բժշկական կենտրոնի բժիշկներն ու քաղաքացիները, այդ թվում՝ վիրավորի հարազատները։

Ոստիկանությունը պարզում է վիրավորի ինքնությունը։