Պակիստանը պատրաստ է հյուրընկալել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները՝ ուղղված ընթացիկ հակամարտության համապարփակ կարգավորմանը: Այս մասին X-ի իր էջում հայտարարել է Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը:
«ԱՄՆ-ի և Իրանի համաձայնության դեպքում Պակիստանը հայտնում է իր պատրաստակամությունը, որն իր համար պատիվ կհամարի, հանդես գալ որպես հյուրընկալող կողմ՝ նպաստելու առարկայական և արդյունավետ բանակցությունների անցկացմանը, որոնք ուղղված կլինեն ներկայիս հակամարտության համապարփակ կարգավորմանը»,- գրել է նա:
Շարիֆը նշել է, որ Պակիստանը ողջունում և լիովին աջակցում է երկխոսություն հաստատելու ջանքերին՝ Մերձավոր Արևելքում պատերազմը դադարեցնելու նպատակով՝ ի շահ խաղաղության և կայունության ինչպես տարածաշրջանում, այնպես էլ դրանից դուրս:









