Հորմուզի նեղուցը բաց է անվտանգ միջազգային նավարկության համար, բայց միայն այն երկրների համար, որոնք չեն մասնակցում Իրանի դեմ հակամարտությանը։ Հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին։
«Հորմուզի նեղուցը բաց է բոլորի համար, նավերը կարող են անվտանգ անցնել, սակայն պատերազմի մեջ գտնվող պետությունները չեն մտնում այդ ցանկի մեջ», — նշել է նա։









