Foto

Փաշինյանը Քննչական կոմիտեի նախագահի հետ բավական կոշտ զրույց է ունեցել. վերաբացեք գործերը․ «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Ըստ իշխանական կուլիսներում շրջանառվող շշուկների` Նիկոլ Փաշինյանը Քննչական կոմիտեի նախագահի հետ բավական կոշտ զրույց է ունեցել։

Նույն խոսակցությունների համաձայն` նա հրահանգել է, որ վերաբացեն փոշոտված քրգործերը:

«Տուն-տունիկ չենք խաղում, գո՛րծ արեք»,-ըստ աղբյուրի` ասել է Փաշինյանը: