Իրանի ափի կամ կղզիների վրա ԱՄՆ-ի կամ Իսրայելի զինվորականների գրոհի դեպքում Թեհրանը կսկսի Պարսից ծոցի ականապատումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել են Իրանի Պաշտպանության խորհրդում։
«Իրանական ափի կամ կղզիների վրա գրոհելու թշնամու ցանկացած փորձ, բնականաբար և ստանդարտ ռազմական գործելակերպին համապատասխան, կհանգեցնի նրան, որ Պարսից ծոցի բոլոր մուտքի ուղիներն ու հաղորդակցության գծերը, ինչպես նաև ափը կականապատվեն տարբեր տեսակի ծովային ականներով, այդ թվում՝ այնպիսի ականներով, որոնք կարող են արձակվել ափից», - Խորհրդի հայտարարությունը մեջբերում է The Guardian-ը։









