Երևանի մամուլի շենքի փոխարեն պրեմիում դասի բազմաֆունկցիոնալ համալիրի կլինի։ Այս մասին հայտնում են Տուն Էքսպոյից` հավելելով, որ համապատասխան նախագիծը անշարժ գույքի խոշոր էքսպոյում ներկայացնելու են ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեն և PROSPECT24 ՓԲԸ-ն։
«ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեն և PROSPECT24 ՓԲԸ-ն համատեղ ներկայացնում են Երևանի հայտնի Մամուլի շենքի վերանորոգման բացառիկ նախագիծը։ Նախագիծը նախատեսում է ոչ միայն շենքի համակողմանի արդիականացում, այլև դրա նպատակային նշանակության փոփոխություն՝ այն վերածելով ժամանակակից, պրեմիում դասի բազմաֆունկցիոնալ համալիրի։ Միաժամանակ հատուկ ուշադրություն է դարձվելու կառույցի ճարտարապետական ինքնատիպության, ճանաչելիության և պատմամշակութային արժեքի պահպանմանը»,– գրված է Տուն Էքսպոյի ֆեյսբուքյան էջում։
Նաև կոչ է արվում հյուրանոցային բիզնեսի և խոշոր վերանորոգման ծրագրերի հանդեպ հետաքրքրություն ունեցող ընկերություններին մոտենալ ԷՔՍՊՈ–ի ՀՀ Պետական Գույքի Կառավարման Կոմիտե-ի տաղավարին, որտեղ կներկայացվեն շենքի վերանորոգման կոնցեպտն ու ներդրումային պոտենցիալը:









