Foto

Առաջիկայում տեղի կունենա Փաշինյան-Պուտին հանդիպում



Ինչպես հայտնել էինք՝ այսօր տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Կրեմլի տարածած հաղորդագրության համաձայն՝ կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման տարբեր ասպեկտներ, այդ թվում՝ առևտրատնտեսական, էներգետիկ և տրանսպորտային ոլորտներում համագործակցությունը։

Հայկական կողմի տարածած հաղորդագրության համաձայն՝ զրուցակիցները պայմանավորվել են առաջիկա հարմար առիթով քննարկումը շարունակել հանդիպման ձևաչափով։