Արագածոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանն ազատ արձակվեց տնային կալանքից։ Նրա նկատմամբ կիրառվել է ստորագրություն չբացակայելու մասին, ինչպես նաև վարչական հսկողություն։
Ըստ դատարանի որոշման, նրան արգելվում է այցելել Արագածոտնի թեմի առաջնորդարան, շփվել գործով վկաների հետ։









