Չինաստանն արտակարգ մարդասիրական օգնություն է առաջարկում Իրանին, Հորդանանին, Լիբանանին և Իրաքին՝ Մերձավոր Արևելքում ընթացող պատերազմի պատճառով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։
«Շարունակվող հակամարտությունը լուրջ մարդասիրական աղետ է առաջացրել տարածաշրջանի երկրների ժողովուրդների, այդ թվում՝ Իրանի ժողովրդի համար», – հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Լին Ցզյանը։
Նա չի մանրամասնել օգնության չափը կամ բնույթը։
Չինաստանն ավելի վաղ հայտարարել էր, որ կտրամադրի 200 000 դոլար՝ Իրանի տարրական դպրոցի հրթիռակոծության հետևանքով զոհված աշակերտների ծնողներին աջակցելու համար։ Փետրվարի 28-ին ամերիկա-իսրայելական հարվածների հետևանքով Մինաբ քաղաքի օրիորդաց դպրոցում շուրջ 170 երեխա էր զոհվել։









