Foto

Մասկատում կայացել է Հայաստանի և Օմանի ԱԳ նախարարների հանդիպումը

Մասկատում կայացել է Հայաստանի և Օմանի ԱԳ նախարարների հանդիպումը. այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից՝ կից տեսանյութ հրապարակելով։ 

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մարտի 17-19-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Օմանում։  

Օմանի մայրաքաղաք Մասկատում տեղի կունենա ՀՀ ռեզիդենտ դեսպանության պաշտոնական բացումը։

Նախատեսված է նաև արաբական երկրներում հավատարմագրված դեսպանների հավաք։