Սիսանում ներկուսակցական քարոզարշավի ընթացքում հիմնականում գովեստի խոսքեր ենք լսում, իհարկե կան նաև որոշ դժգոհություններ։ Դժգոհությունները հիմնականում ենթակառուցվածքների հետ է կապված, բայց հերթով գործերը իրականացնում ենք։ Այս մասին այսօր` մարտի 14-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։
«Շնորհակալ ենք քաղաքացիներին ջերմ ընդունելության համար, նրանց հետ շփվելը մեր կարևորագույն գործերից մեկն է, վաղը կայցելենք նաև Վայոց ձորի մարզ, մյուս շաբաթ էլ կլինենք Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում, և ներկուսակցական քարոզարշավի այս ձևաչափը կամփոփենք»,– հավելեց Դավիթ Խուդաթյանը։
Հիշեցնենք, որ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը այսօր՝ մարտի 14-ին, ներկուսակցական քարոզարշավի շրջանակներում այցելել է Սյունիքի մարզ։









