Foto

Ջարդել են Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանի ֆեյսբուքյան էջը և հեռացրել որոշ տեսաուղերձ․ փաստաբան

Փաստաբան Ռոման Երիցյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ջարդել են Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանի ֆեյսբուքյան էջը և հեռացրել որոշ տեսաուղերձ։
Վստահաբար հայտարարում եմ, որ տեսանյութի հեռացման հետ որևէ կապ չունեն ո’չ պետնախարարը, ո’չ էլ «Արցախբանկ» ՓԲ ընկերությունը։
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ այս պահին իրականացվում են գործուն քայլեր, այդ թվում՝ տարբեր ձևաչափերով հանդիպումներ, որոնք ուղղված են արցախցիների բարձրացրած խնդիրներին իրավական հարթակում լուծումներ տալուն։ Իրավական լուծման ճանապարհն արդեն ունենք, սակայն այդ մասին հայտարարել դեռևս վաղաժամ է։
Իր հերթին «Արցախբանկ» ՓԲ ընկերության ներկայացուցիչները հայտնել են իրենց պատրաստակամությունը՝ այս գործընթացին լիարժեք և անվերապահ աջակցություն ցուցաբերելու հարցում։
«Արցախբանկ» ՓԲ ընկերության ներկայացուցիչները վստահեցրել են, որ կանգնած են արցախցիների կողքին։
Հուսով ենք, որ շուտով բոլորդ կկարողանաք համոզվել այդ փաստում»,- գրել է նա։