Foto

Հորմուզի նեղուցն այլևս սպառնալիք չի լինի մի երկրի կողմից, որն ամբողջությամբ գլխատվել է․ Թրամփ

Շատ երկրներ, հատկապես նրանք, ովքեր տուժում են Հորմուզի նեղուցը փակելու Իրանի փորձից, ռազմական նավեր կուղարկեն ԱՄՆ-ի հետ համագործակցությամբ նեղուցը բաց և անվտանգ պահելու համար։ Այս մասին X-ի իր էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Հորմուզի նեղուցն այլևս սպառնալիք չի լինի մի երկրի կողմից, որն ամբողջությամբ գլխատվել է»,- գրել է նա։