Foto

Ընդդիմության հաղթանակի պարագայում մեր երկրում տեղի է ունենալու կապիտալ վերանորոգում. Լևոն Տեր-Պետրոսյան




Հայ Ազգային Կոնգրես կուսակցության 5-րդ համագումարի ընթացքում  ՀԱԿ վարչության անդամ Ավետիս Ավագյանն ընթերցեց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ուղերձը։

Ուղերձում, մասնավորապես, ասվում է.

«Ինձ մեծ պատիվ է վիճակվել այսօր նախագահի ողջույնը փոխանցել ձեզ։ Նախագահի ողջույնը հետևյալն է: Սրտանց ողջունում եմ Հայ Ազգային Կոնգրեսի հինգերորդ համագումարի բոլոր մասնակիցներին` մաղթելով հաջողություն և արդյունավետ աշխատանք առաջիկա խորհրդարանական ընտրություններում ցանկալի արդյունքի հասնելու սպասումով: Ես հիանում եմ ձեր ակտիվությամբ, գրագետ և համարձակ հրապարակումներով ու վերլուծություններով, ֆեյսբուքյան փայլուն գրառումներով: Գնահատում եմ նաև դաշինքներ ձևավորելու ուղղությամբ ձեր թափած ջանքերը, խորին հարգանքս կուսակցության ավագ սերնդի ներկայացուցիչներին, ջերմ ողջույններս կրտսեր սերնդի եռանդուն ու քաջասիրտ կոնգրեսականներին, իմ նախազգացումով առաջիկա ընտրություններում ընդդիմության հաղթանակի պարագայում մեր երկրում հիրավի տեղի է ունենալու կապիտալ վերանորոգում»։