Foto

«Արթիկ» ՔԿՀ-ում կանխվել է անօդաչու թռչող սարքի միջոցով արգելված իրերի փոխանցումը

Մարտի 02-ին՝ ժամը 01:35-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի ծառայողները լսել են անօդաչու թռչող սարքի (դրոն) ձայն:

Տարածքի զննության արդյունքում հայտնաբերվել է կպչուն ժապավենով փաթեթավորված 1 փաթեթ:

Փաթեթում առկա են եղել 1 wi-fi սարք, USB 3 լար և 2 լիցքավորման կոճ:

Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ: