Foto

Առնվազն 274 աֆղան զինծառայող «ուղարկվել է դժոխք»․ Պակիստանի ԶՈՒ խոսնակ

Առնվազն 274 աֆղան զինծառայող ուղարկվել է դժոխք, ավելի քան 400-ը ստացել են վնասվածքներ Պակիստանի պատասխան գործողությունների արդյունքում։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Պակիստանի ԶՈՒ խոսնակ, գեներալ Ահմեդ Չաուդհրը. հայտնում է Clash Report-ը։

Նրա խոսքով՝ պակիստանյան բանակը նաև ոչնչացրել է աֆղանական 73 անցակետ, ևս 18-ը վերցվել է վերահսկողության տակ։ Բացի այդ, խոցվել է ավելի քան 115 միավոր ռազմական տեխնիկա, այդ թվում՝ տանկեր, զրահափոխադրիչներ և հրետանի։