Foto

Կանադան եւս կոչ է արել իր քաղաքացիներին հեռանալ Իրանից

Պահպանվող լարվածության պատճառով մարտական գործողությունները տարածաշրջանում կարող են հանկարծակի վերսկսվել։ Այս մասին նշվել է Կանադայի ԱԳՆ հայտարարությունում։

«Հեռացեք Իրանից այժմ, եթե դա կարելի է անել անվտանգ։ Համոզվեք, որ ձեր ճամփորդական փաստաթղթերը ակտուալ են։ Բավականաչափ պաշար կուտակեք այն դեպքի համար, եթե թաքնվելու անհրաժեշտություն ծագի»,- նշվել է հաղորդագրության մեջ։