«ԱՌԱՋ» շարժումը, իր կազմում գործող «Զարկերակ» և «Հանուն Արմավիրի» երիտասարդական նախաձեռնությունների հետ միանում է «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությանը։
Հիշեցնենք, որ այսօր «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանն ու «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը ստորագրել են համագործակցության հուշագիր՝ միավորելով իրենց ջանքերը Հայաստանի ապագայի շուրջ միասնական քաղաքական օրակարգ ձևավորելու նպատակով։
Հուշագրով կողմերը հայտարարել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին «Միասնության թևեր» քաղաքական միավորի հիման վրա միասնական մասնակցության մասին։









